211652_close_icon
views-count2483 դիտում article-date 14:04 15-04-2015

Հայտնի է դարձել, թե ով է սպանել Մերիլին Մոնրոյին

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին սպա, 78-ամյա Նորման Հոջեսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կառավարության հրամանով մահացու ներարկում է արել Մերիլին Մոնրոյին: Նա Վիրջինիա նահանգի հիվանդանոցներից մեկում մահվան մահճում խոստովանել է, որ ամերիկյան իշխանությունների պատվերով 1959-1972թթ-ին սպանել է 37 մարդու: Հոջեսը նաև նշել է, որ 5 պրոֆեսիոնալի ղեկավար է եղել, որոնք ամեն ինչ այնպես էին իրականացնում, որպեսզի մահը դժբախտ պատահար թվար: Նախկին սպան պատմել է, որ սպանել է նրանց, ովքեր սպառնալիք են ներկայացրել երկրի անվտանգությանը: Հոջեսի, խոսքով, Մերիլին Մոնրոն նրա սպանած միակ կինն է, սակայն չի զղջում արածի համար, քանի որ ապացույցներ կային, որ Մոնրոն սիրային կապի մեջ է եղել ոչ միայն Ջոն Քենեդիի, այլ նաև Ֆիդել Կաստրոյի հետ: Նա կարող էր ռազմավարական նշանակության տեղեկություն հայտնել կոմունիստներին, ինչն անթույլատրելի էր:

Նմանատիպ նյութեր