1365 դիտում
10:11 16-04-2015
Այն, ինչ տեղի ունեցավ Եվրախորհրդարանում, քաղաքակիրթ, բայց շրխկան ապտակ էր Թուրքիայի իշխանություններին. Հայոց Աշխարհ
«Եվրախորհրդարանը երեկ երեկոյան, ձայների մեծամասնությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:-Այդպիսով Եվրոպայի խորհրդարանը Թուրքիային կոչ է անում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը օգտագործել որպես սեփական անցյալի հետ հաշտվելու հնարավորություն, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այդ կերպ հնարավորություն ստեղծել հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտություն հաստատելու համար:
Եվրախորհրդարանի բանաձևում կան մի շարք այլ էական շեշտադրումներ ևս: Բայց նախքան դրանց անդրադառնալը, պետք է նկատել, որ այն, ինչ տեղի ունեցավ Եվրախորհրդարանում, ներառյալ բանաձեւի նախագծի քննարկումը, քաղաքակիրթ, բայց շրխկան ապտակ էր Թուրքիայի իշխանություններին։
Երեկ ընդունված բանաձևը, բնականաբար, հիմնվում է դեռևս 1987 թվականին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևի, նաև ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և հանցանքները պատժելու մասին կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի վրա:
Ընդունած բանաձևով Եվրախորհրդարանը մասնավորապես վերահաստատում է, որ նախ՝ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ բռնությունները ցեղասպանություն էին, և ապա՝ խստորեն դատապարտում է Ցեղասպանության հերքումը: Ավելի պարզ, Եվրախորհրդարանը փաստորեն իր հստակ վերաբերմունքն է արտահայտում նաև թուրքական իշխանությունների դրսևորած ժխտողականության նկատմամբ:
Բացի դրանից, Եվրախորհրդարանը նշում է, որ միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը, կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրախորհրդին նույն կերպ վարվել» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
1448 դիտում
12:35 25-03-2022
Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է քաղաքակիրթ մարդկությանը. Արցախի ՄԻՊ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը