211652_close_icon
views-count865 դիտում article-date 10:20 16-04-2015

Եվրախորհրդարանում սկսվածը կհանգեցնի՞ ապրիլի 24-ը Եվրամիության տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու պատմական քայլին. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Դեռ մեկ շաբաթ էլ չի անցել Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատմական պատարագից, բայց արդեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հասցրել են բանաձևեր ընդունել միանգամից երկու կաթոլիկ երկրների՝ Չեխիայի և Չիլիի խորհրդարանները, իսկ Եվրոպական խորհրդարանում սկսված քննարկումները խոստանում են հանգեցնել ապրիլի 24-ը Եվրամիության տարածքում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու պատմական քայլին։ Սա ցույց է տալիս, որ Հայկական ցունամին մոտենում է իր կիզակետին. ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կապված է ոչ միայն այդ ողբերգության 100-րդ տարելիցի, այլև մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների ընդհանուր տրամաբանության հետ։ Իսկ դրանց համատեքստում ցեղասպանության ճանաչման հարցը Արևմուտքի կողմից Թուրքիայի վրա գործադրվող ճնշման ամենաարդյունավետ լծակն է, որի գործադրման միջոցով նրան պարտադրվում է Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման որոշակի բնորդ։ Այն է՝ սեփական մեղքի ճանաչման և սահմանի բացման միջոցով արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական կացությունը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր