3002 դիտում
12:39 16-04-2015
Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել են մարդասիրական օգնության դեղեր
ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։
Մասնավորապես`
1. «Իբանդրոնատ դհտ 150մգ N3, որը կիրառվում է Օստեոպորոզի կանխարգելման և բուժման ժամանակ
2. Ռամիպրիլ դպճ 1,25մգ N30 ` ճնշման ժամանակ
3. Դոքսազոսին դհտ 1մգ N100, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար
4. Ալենդրոնատ նատրիում դհտ70մգ N12 այն կիրառվում է կիրառվում է ստեոպորոզի կանխարգելման և բուժման ժամանակ
Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին:
Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով հորդորում ենք խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։
Ստացված դեղերի ցանկ
• Ազիտրոմիցին դհտ 250մգ N6
• Ազիտրոմիցին դհտ 500մգ N3
• Ամլոդիպին/Ատորվաստատին դհտ 10/20մգ N30
• Իբանդրոնատ դհտ 150մգ N3
• Դոքսազոսին դհտ 1մգ N100
• Ալենդրոնատ նատրիում դհտ70մգ N12
• Միրապեքս (պրամիպեքս) դհտ 0,75մգ N7
• Դոքսազոսին դհտ 4մգ N100
• Ֆենոֆիբրատ դպճ 130մգ N90
• Վերմոքս (մեբենդազոլ) դհտ 500մգ N150
• Լիզինոպրիլ դհտ 10մգ N100
• Լոֆիբրա (ֆենոֆիբրատ) դհտ 160մգ N90
• Կո-Սենտոր դհտ 100/25մգ N30
• Կո-Սենտոր դհտ 50/12.5մգ N30
• Պոլիտրիմ(պոլիմ/տրիմետ)10000Մ/1մգ/1մլ 10մլ
• Մատզիմ LA(դիլթիազեմ)դհտ 240N30
• Ռամիպրիլ դպճ 1,25մգ N30
• Տելմիսարտան դհտ 20մգ N30
• Տեքսակորտ(հիդրոկորտիզոն)լ-թ արտ/օգ 2.5%30մլ
• Մեթֆորմին հ-քլ դհտ 500մգ N1000
• Ազաթիոպրին դհտ 50մգ N100
Նմանատիպ նյութեր
4381 դիտում
22:31 30-11-2016
Բժշկական հաստատություններին հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և օպտիկական ակնոցներ
1299 դիտում
11:38 23-05-2019
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին հատկացվել են կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր
2009 դիտում
16:34 20-08-2015
ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հակաուռուցքային դեղ է տրամադրել
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան