211652_close_icon
views-count2130 դիտում article-date 20:17 16-04-2015

«Ոստիկանության քայլերգը»՝ ոստիկաններին

Այս օրերին Երեւանում է բոլոր ժամանակների երեւելի արվեստագետներից մեկի՝ մեծն Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: Ապրիլի 16-ին Կարեն Խաչատրյանն այցելեց Պանթեոն, ծաղիկներ խոնարհեց մեծ հայի եւ կոմպոզիտորի շիրմին, ապա նրան հյուրընկալեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այցի նպատակը բացառիկ էր, հուզիչ եւ, կարելի է ասել, պատմական. Կարեն Խաչատրյանը Հայաստանի ոստիկանությանը նվիրեց մեծ կոմպոզիտորի հեղինակած քայլերգը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երախտագիտություն հայտնելով թանկ պարգեւի կապակցությամբ՝ կարեւորեց քայլերգի նշանակությունը նորացող ոստիկանության համար: Ջերմ ընդունելության եւ գնահատանքի համար շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարեն Խաչատրյանը եւ Վլադիմիր Գասպարյանին հանձնեց ոստիկանության քայլերգի նոտաները: Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի հրամանով Կարեն Խաչատրյանը պարգեւատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով պարգեւատրվեց ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը: Հյուրերին հանձնվեցին խորհրդանշական հուշանվերներ: Իսկ հանդիսության ավարտին առաջին անգամ հնչեց Արամ Խաչատրյանի «Ոստիկանության քայլերգը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր