211652_close_icon
views-count1339 դիտում article-date 10:06 17-04-2015

Կոտայքի մարզում անասունների շրջանում տարածված բրուցելոզը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին. ՀԺ

«Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին: Այս տեղեկությունը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է գյուղապետ Բադալ Սարգսյանը: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Սոլակի բնակիչներից մեկը, ում մոտ հաստատվել է բրուցելոգ ախտորոշումը, տեղափոխվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց»,–գրում է թերթը։

Նմանատիպ նյութեր