12464 դիտում
10:53 17-04-2015
Պատմական Հայաստանի նահանգները ներկայացվեցին առանձին քարտեզով. Հայոց Աշխարհ
«Երեկ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մեծ դահլիճում ներկայացվեցին կադաստրի պետական կոմիտեի առաջարկով ու նախաձեռնությամբ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված 11 յուրօրինակ քարտեզներ,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Դրանք ներկայացնում են պատմական Հայաստանի տարածքները՝ Էրզրումի, Խարբերդի, Վանի, Սեբաստիայի, Բիթլիսի, Դիարբեքիրի նահանգները, Կարսի մարզը, հայկական Կիլիկիան, ինչպես նաև Հայաստանն ըստ Սևրի պայմանագրի, Հայոց ցեղասպանության թեմատիկ քարտեզը և Հայկական հարցին առնչվող թեմատիկ քարտեզ: Նախաձեռնությունն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Կադաստրի կոմիտեի քարտեզագրության բաժնի պետ ԱՐԹՈՒՐ ԱՎԴԱԼՅԱՆԻ տեղեկացմամբ, քարտեզները տպագրվել են 2000 օրինակով և որպես մեր պատմությունն ուսումնասիրելու և պատմական ճշմարտությունը յուրացնելու համար նախատեսված դիդակտիկ նյութեր հիմնականում կբաժանվեն Հայաստանի պետական ուսումնական հաստատություններին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2786 դիտում
13:28 08-04-2019
Հայաստանի պատմական քարտեզները ներկայացվեցին Կլայպեդայի քաղաքային գրադարանում
1423 դիտում
13:20 17-08-2023
Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան
Այս բաժնից
997 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1270 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2560 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ