1515 դիտում
17:49 17-04-2015
Արցախի նախագահը մասնակցել է ՊԲ զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հավաքները եւ դրանց զուգահեռ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի համար:
Երկրի ղեկավարի խոսքով` դրանք հնարավորություն են տալիս կատարելագործելու հրամանատարական կազմի տեսական եւ գործնական ունակություններն ու գիտելիքները, ծանոթանալու առաջատար փորձին եւ այն կիրառելու տեղերում, բարձրացնելու զորամասերի հրամանատարության պատրաստվածությունը, ինչպես նաեւ շտկելու եղած թերություններն ու բացթողումները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի հրամանատարությանը ռազմավարական եւ մարտավարական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
5084 դիտում
13:02 07-04-2018
Հրամանատարական հավաքներ Արցախում՝ ՊԲ բոլոր զորամասերի հրամանատարների ու տեղակալների ներգրավվածությամբ
1946 դիտում
22:20 01-02-2022
N զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4671 դիտում
19:15 17-02-2020
4-րդ զորամիավորման զորամասերի հրամանատարների հետ անցկացվել են ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ
Այս բաժնից
475 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
670 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
607 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ