211652_close_icon
views-count1209 դիտում article-date 18:31 17-04-2015

Խաչքարի բացման և ծառատունկի արարողություն` Մեծ Մանթաշի համայնքում. լուսանկարներ

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզի Մեծ մանթաշի համայնքում մասնակցեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Համայնքի բնակիչների և համայնքի ղեկավար Ստյոպա Չոբանյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, Գյումրեցի քանդակագործ Աշոտ Ֆարմանյանը կյանքի էր կոչել գեղեցիկ հուշաքար-խաչքար: Խաչքարի բացման պատիվը տրվեց գյուղի Եղեռնից մազապուրծ եղած Հմայակ Հարությունյանի ծոռներին` Ելենա և Հենրիկ Հարությունյաններին: Տերունական աղոթքից և ելույթներից հետո ծաղիկներ և ծաղկեպսակ դրվեցին հուշակոթող խաչքարին: Հուշակոթողի հարևանությամբ եղևնիներ տնկեցին Շիրակի մարզպետը, մարզպետի օգնական Հասմիկ Կիրակոսյանը և գյուղապետ Ստյոպա չոբանյանը: Միջոցառման ավարտին տրվեց մատաղ: Շիրակի մարզպետը գյուղի դպրոցի տնօրենի ուղեկցությամբ այցելեց նաև դպրոց, որը ցավոք մեծ աղմուկ հանեց շինարարի անփութության պատճառով տարիներ շարունակ ձգձգվող շինաշխատանքների պատճառով: Մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Համայնքի ղեկավարը ներկայացրեց նաև կիսատ մնացած աշխատանքները, որոնք արդեն երկար ժամանակ ձգձգվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր