211652_close_icon
views-count1927 դիտում article-date 19:38 17-04-2015

Հուշաքարի բացման արարողություն՝ Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 18–ին` Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում։ Գյուղի եկեղեցում կմատուցվի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, ինչին կհաջորդի հուշաքարի օծման և բացման հանդիսավոր արարողությունը: Խաչքարի բացման նախաձեռնող խումբը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամն է:

Նմանատիպ նյութեր