211652_close_icon
views-count3884 դիտում article-date 23:15 16-09-2016

Տոկիոյի զբոսայգիներից մեկում` «Շիրոյամա գարդեն» պուրակում, տեղի ունեցավ «Բարեկամության խաչքար» հուշաքարի բացման հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 16-ին, Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Տոկիոյի կենտրոնական զբոսայգիներից մեկում` «Շիրոյամա գարդեն» պուրակում, տեղի ունեցավ «Բարեկամության խաչքար» հուշաքարի բացման հանդիսավոր արարողություն: Հուշաքարը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին, Հայաստանի Հանրապետության ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 24-րդ տարեդարձին և խորհրդանշում է հայ ու ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը: Բացման ելույթով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ ներկայացնելով հուշաքարի խորհուրդը և համոզմունք հայտնելով, որ այն կհանդիսանա շարունակաբար խորացող և ընդլայնվող հայ-ճապոնական հարաբերությունների խորհրդանիշերից մեկը: Ճապոնիայի խորհրդարանի Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սեյշիրո Էտոն իր խոսքում անդրադարձավ երկկողմ փոխգործակցության զարգացման և սերտացման գործընթացին` նշելով, որ դրա վառ վկայությունն է նաև վերջերս իր ղեկավարած խմբի Հայաստան կատարած այցը և այս հուշաքարի բացումը: Ելույթ ունեցավ նաև «Մորի թրասթ» ընկերությունը ներկայացնող տիկին Միկա Մորին, որի աջակցությամբ է իրականացվել այս նախաձեռնությունը: Արարողությանը ներկա էին Ճապոնիայի խորհրդարանի, արտգործնախարարության, հայ համայնքի ներկայացուցիչները և այլ պատվավոր հյուրեր:

Նմանատիպ նյութեր