211652_close_icon
views-count1168 դիտում article-date 18:42 18-04-2015

Գեղարքունիքի մի շարք համայնքներում հողի հարկը կիսատ է հավաքագրվում

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր մարզի 18 համայնքերում հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշների շտկման հետ կապված խնդիրներին: Համայնքերում հողի հարկի կատարման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Աղեկյանը: Հողի հարկի կատարողական ցածր ցուցանիշները համայնքներում առնչվում են զանազան պատճառների հետ, որոնք իրենց մեջ ներառում են հողատերերի բացակայությունը հանրապետությունից, հողերի՝ տարիներով անմշակ մնալը, բնակավայրից մեծ հեռավորությամբ գտնվելը, հողերի ժառանգության գրանցման հետ կապված խնդիրները: Ռաֆիկ Գրիգորյանը համեմատական եզրեր տարավ հողի հարկի հավաքագրումը կատարող եւ թերացող համայնքների միջեւ` կարեւորելով, որ թերացման հիմնական պատճառը կապվում է ոչ արդյունավետ աշխատանքի հետ: Մարզպետը հրահանգեց համայնքի ղեկավարներին՝ սեղմ ժամկետներում շտկել հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշները՝ դրանք հասցնելով 90 եւ ավել տոկոսի, իսկ գարնանացանի ավարտից հետո հստակ եւ փաստացի տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան, թե որտեղ ինչքան մշակված հող կա եւ ինչ կարգի հող է մնացել անմշակ:

Նմանատիպ նյութեր