Կենդանիների անհավանական պատկերներ` մարդկային մարմինների վրա. ֆոտոշարք
Շատերը դիմահարդարման միջոցով փորձում են տարբերվել, իսկ ահա ԱՄՆ-ում բնակվող նկարչուհի Շենոն Հոլտը ներկն օգտագործում է` կենդանիների անհավանական պատկերներ ստանալու համար:
Նա նկարում է կտավի, թղթի, փայտի, անգամ մետաղի վրա, բայց մարդկանց մարմինների վրա ստեղծում է թռչունների եւ գիշատիչների պատկերներ: Հոլտը համարվում է «Բոդի-արտ»-ի ժամանակակից լավագույն վարպետներից: