211652_close_icon
views-count67773 դիտում article-date 13:17 20-04-2015

Արտակարգ դեպք՝ Սևանա լճում. փրկարարներն ու ջրասուզակները «մենամարտի են դուրս եկել կատաղած Սևանի դեմ», որպեսզի հայտնաբերեն ջրախեղդ եղած տղամարդուն. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ համայնքի տարածքից մոտորանավակ է դուրս եկել Սևանա լիճ և ըստ գյուղացիների պատմածի՝ այն անհետացել է: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի՝ 10 հոգուց ավելի աշխատակիցներ որոնողական աշխատանքներ են կատարում: Հայտնաբերվել է մոտորանավակը, սակայն քաղաքացին չկա: Այս պահին 911 ծառայությանը պատկանող նավով որոնողական աշխատանքները Սևանա լճում շարունակվում են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները մեծ դժվարությամբ են աշխատանքները կատարում, քանի որ լիճն ալեկոծված է. ալիքների բարձրությունն անցնում է գրեթե 1 մետրը: Տեղում իրավիճակի մասին Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանը տեղեկությունները փոխանցում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից էլ դրանք հաղորդվում են ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Արդեն միացել են նաև ջրասուզակները, ովքեր արդեն 2 անգամ սուզվել են և մոտ 50-70 մետր խորության վրա կատարում են դժվարին ու որոնողական աշխատանքներ: Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանն է: *** 16:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր