949 դիտում
14:20 20-04-2015
Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթին. լուսանկարներ
Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հնչել են կոմիտասյան երաժշտություն եւ հայկական ծիրանափող:
Միջոցառմանը ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «1944 թվականին լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը` նկատի ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Ուղիղ 100 տարի առաջ Թուրքիայի ղեկավարությունն իրականացրեց մի ողջ ժողովրդի ցեղասպանություն եւ հայրենազրկում միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ էին, դավանանքով` քրիստոնյա:
Ապրիլյան իրադարձություններից ընդամենը մեկ ամիս անց` մայիսի 24-ին, Անտանտի երկրները Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործությունը որակեցին որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Սա խոսում է այն մասին, որ դեռեւս 100 տարի առաջ առաջադեմ մարդկությունը գիտակցել է կատարվածի ողջ լրջությունը: Մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է համառորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը:
Կարծում եմ, որ մենք պետք է ոչ միայն դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, այլեւ առաջադեմ մարդկության հետ մեկտեղ պայքարենք` հասնելու Ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Միայն քրեականացումը կարող է փակել դռները նոր ցեղասպանությունների առջեւ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3967 դիտում
18:43 26-06-2017
Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1523 դիտում
15:55 01-03-2016
Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում այցելել է Կոմիտասի հուշարձան
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ