211652_close_icon
views-count873 դիտում article-date 15:40 20-04-2015

Ադենի հիվանդանոցներում վերջանում են կենսական կարևորության դեղամիջոցները

Եմենի մեծությամբ 2-րդ քաղաքի` Ադենի հիվանդանոցներում վերջանում են կենսական կարևորության դեղամիջոցները: Բժիշկների խոսքով, հիվանդները մահանում են համապատասխան բուժում չստանալու պատճառով. պահանջվում են հակաբիոտիկներ և վիրակապի միջոցներ: Ավելի վաղ, շիա հուսի ապստամբների դեմ պայքարող կոալիցիան գլխավորող Սաուդյան Արաբիան խոստացել էր մարդասիրական օգնություն տրամադրել Եմենին: ՄԱԿ-ի տվյալներով, մարտի 19-ապրիլի 12-ը Եմենում զոհվել է 731, վիրավորվել` շուրջ 3 հազար խաղաղ բնակիչ:

Նմանատիպ նյութեր