996 դիտում
21:34 20-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում
Ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող բրիտանական հանձնախմբի կողմից կազմակերպվել էր բազմահազարանոց քայլարշավ Լոնդոնի կենտրոնական փողոցներով:
Երթը կանգ առավ «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձանի մոտ, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի և համայնքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև՝ արարողությանը միացած ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Կատարվեց նաև հոգեհանգստի արարողություն: Երթն ավարտվեց Սուրբ Պողոսի տաճարի դիմաց տեղի ունեցած հիշատակի միջոցառմամբ:
Նույն օրը Լոնդոնի ամենահայտնի և մեծ եկեղեցիներից մեկում՝ Սաուդարկի Մայր տաճարում, տեղի ունեցավ հիշատակի բազմամարդ միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Անգլիկան և քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր:
Ներկաներին ողջունեց Սադակի Մայր տաճարի դեկան, գերաշնորհ Էնդրյու Նանը: Այնուհետև ելույթ ունեցան Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավոր Չարլզ Թանոքը, Ցեղասպանագետների միջազգային միության նախկին նախագահ, պրոֆեսոր Ուիլյամ Շաբասը, Լորդերի պալատի անդամ, Հայաստանի և Արցախի բարեկամ, Բարոնուհի Քոքսը և Ռուսական ուղղափառ եկեղեցու Սուրոժի արքեպիսկոպոս Ելիսեյը:
Ելույթ ունեցողներն իրենց խոսքում զորակցություն հայտնեցին հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման արդար գործում, և դատապարտեցին Թուրքիայի ժխտողականությունը:
Ամփոփիչ ելույթով ներկաներին դիմեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով իր ընտանիքի պատմության օրինակով ներկայացրեց Ցեղասպանության հետևանքով հայերի հայրենազրկումը, կրած ցավն ու տառապանքները և հայի` վերապրելու ուժն ու աննկուն ոգին, ճշմարտության և արդարության գերակայության անխուսափելի լինելը: Դեսպան Սարգսյանն իր խոսքն ավարտեց` ընդգծելով, որ Ցեղասպանության իրականացնողների ծրագրերը խափանվել են, քանի որ հայը կարողացավ ոչ միայն վերապրել ողբերգությունը, այլև կերտել նոր Հայաստան ու հաղթանակած Արցախ:
Նմանատիպ նյութեր
2779 դիտում
22:48 27-04-2016
Լոնդոնում նույնպես Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
4401 դիտում
15:27 24-04-2018
Լոնդոնում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
988 դիտում
15:14 04-05-2015
Լոնդոնում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»