211652_close_icon
views-count1299 դիտում article-date 14:36 21-04-2015

Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի, Մոսկվայի կառավարության, կրոնական համայնքների և հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: Միջոցառման ընթացքում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և ռուսական արձագանքը» ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական նյութեր: Ցուցադրությունը գործելու է ապրիլի 20-ից 24-ը՝ թանգարանի շենքում: Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից պատրաստված այս ցուցադրությունն անդրադառնում է Հայոց ցեղասպանության նախորդ տարիներին և դրանից հետո ռուսական հասարակական – քաղաքական և մտավորական շրջանակների արձագանքին: Առաջին անգամ ժամանակավոր ցուցադրության ձևաչափով շրջանառության մեջ են դրվել վավերագրական և լուսանկարչական նյութեր, որոնք մեկտեղում են Հայոց ցեղասպանության հետ ուղղակի կապ ունեցող այս կարևոր փաստը: Ցուցադրությունը կազմված է 25 պաստառից: Ցուցադրությունը կունենա նաև պատկերագիրք: Ցուցադրության հիմնական թեմաներն են ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը, երկու երկրների մշակութային կապերը, Ռուսաստանի և ռուս հասարակության արձագանքը Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոճրագործությանը: Առանձնահատուկ ուշադրության է արժանացած Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանությանը ականատես դարձած ռուս զինվորների և Կովկասյան ճակատի սպաների վկայություններին, որոնք նաև օգնություն են ցուցաբերել հայ փախստականներին: Նրանց փրկության գործում մեծ դեր են ունեցել նաև ռուսական և միջազգային մարդասիրական կազմակերպությունները: Ցուցադրությունը ներկայացնում է արևմտահայ փախստականների ճակատագիրը, որոնք մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին, ապա նաև Մեծ հայրենական պատերազմին: «Հայ ժողովրդին միավորում են քրիստոնեական արժեքները, բարության, արդարության և մարդկային արժանապատվության գաղափարները: Մենք հավատում ենք, որ կյանքը պետք է ազատ և խաղաղ լինի: Եվ, իհարկե, մեզ միավորում են անմեղ զոհերի հիշողության ցավը: Այս կարևորագույն թանգարանում կամզակերպված ցուցադրությունը հիշեցնում է մեզ մեր ժողովուրդների մտերմության մասին, այն երախտագիտության նշան է Ռուսաստանին՝ հայ փախստականների փրկությանը մասնակցելու համար: Ցուցադրությունը կօգնի պատմել Հայոց ցեղասպանության ողբերգության մասին և դրանով կանխել նմանատիպ հանցագործությունների կրկնությունը», - նշեց Երզաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Միջոցառման ընթացքում ներկաները ծաղիկներ դրեցին հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915 – 1923 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում ապրող 2 միլիոն հայերից ավելի քան 1.5 միլիոնը զոհվեցին: Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ապրիլի 24-ն է, որ ամեն տարի նշվում է: Հիշատակի օրվա նախօրյակին Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի աջակցությամբ Մոսկվայում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: [img]/ups/images/0301359001429608087716733.jpg[/img]

Նմանատիպ նյութեր