14410 դիտում
16:57 21-04-2015
Հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիայի եւ զինաթափվել ՊԲ առաջապահ ուժերի կողմից. լուսանկարներ
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձը: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբիառաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ:
Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-իմեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահարհրացանի (“Վինտարեզի”) 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:
Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ:
ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
8250 դիտում
16:04 24-01-2015
Հակառակորդը կրկին դիվերսիայի է դիմել և մեծ կորուստներով շպրտվել հետ. հայկական կողմը կորուստներ չունի
14704 դիտում
00:25 03-08-2014
Հերթական դիվերսիայի փորձը կանխվել է. հակառակորդը հետ է շպրտվել
10296 դիտում
14:58 16-02-2015
Ոստիկանությունը մի շարք պայմանագրեր է խզել Գագիկ Ծառուկյանի հետ. զինաթափվել են նրա անվտանգության ծառայողները
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել