10299 դիտում
14:58 16-02-2015
Ոստիկանությունը մի շարք պայմանագրեր է խզել Գագիկ Ծառուկյանի հետ. զինաթափվել են նրա անվտանգության ծառայողները
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը խզել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կնքած մի շարք պայմանագրեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Գ. Ծառուկյանի եւ նրան պատկանող տարածքներում պահպանության իրականացման աշխատանքներին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված տեղեկությանը՝ պարզաբանեցին. «ՊՊԳՎ-ում մշտապես ստուգումներ են անցկացվում, որոնց նպատակն է բացահայտել ժամանակի ընթացքում վարչությունում աշխատանքի ընդունված ոչ պրոֆեսիոնալ կադրերին և նրանց ազատել աշխատանքից: Հետեւաբար, այս ամենը դիտեք ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում: Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում եւ վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքած պայմանագրերը»:
Մոտ 200 աշխատակիցներ առաջիկայում կփոխարինվեն ավելի պրոֆեսիոնալ աշխատակիցներով:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը:
Նմանատիպ նյութեր
14410 դիտում
16:57 21-04-2015
Հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիայի եւ զինաթափվել ՊԲ առաջապահ ուժերի կողմից. լուսանկարներ
12223 դիտում
16:42 22-11-2023
Հանրայինով հեռարձակված՝ Գագիկ Ծառուկյանի մասին տեսանյութը հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է. Ծառուկյանի խոսնակ
1325 դիտում
16:16 13-06-2022
Վարչապետը հանդիպեց Կատարի էմիրի և վարչապետի հետ, ստորագրվեցին մի շարք պայմանագրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
805 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
712 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին