Իտալիայում պահանջում են դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից
Իտալական «Ո՛չ պատերազմին, ո՛չ ՆԱՏՕ-ին» հասարակական կազմակերպությունը ՆԱՏՕ-ից՝ Իտալիայի դուրս գալու ստորագրահավաք է սկսել, հաղորդում է TASS-ը:
Նախաձեռնությունը աջակցություն է ստացել իտալական խորհրդարանի մի շարք անդամների, հայտնի հասարակական գործիչների կողմից: Այն նաև ներկայացվել է Սենատի սրահներից մեկում տեղի ունեցած կոնֆերանսում:
Կոնֆերանսի կազմակերպիչների խոսքով՝ Իտալիայի ներկայությունը Հյուսիսատլանտյան դաշինքում իրենց երկրի պետբյուջեից օրական 52 մլն է խլում:
Ռազմական վերլուծաբան Մանլիո Դինուչչիի խոսքով՝ եթե այդ ամենին ավելացվեն Իտալիայի ռազմաօդային ուժերի համար հատկացվող գումարները, ապա այն կկազմի օրական շուրջ 100 մլն:
«Այդ ամենից զատ՝ կարևոր է նաև բարոյական կողմը. ՆԱՏՕ-ի, այսինքն՝ մեր ձեռքով է իրականացվում Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի և Լիբիայի տարածքների ռմբակոծությունը»: