211652_close_icon
views-count1119 դիտում article-date 11:29 22-04-2015

Արևմուտքի պատժամիջոցների պատճառով ՌԴ-ին հասցվել է 25 մլրդ եվրոյի վնաս. Դմիտրի Մեդվեդև

Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանին հասցվել է մոտավորապես 25 մլրդ եվրոյի վնաս, որը կազմում է ՀՆԱ-ի 1.5 տոկոսը: Այս մասին հայտարարել է Պետդումային կառավարության հաշվետվությունը ներկայացնող վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` հավելելով, որ 2015թ-ին այն կարող է աճել մի քանի անգամ: Նրա խոսքով, այս տարվա առաջին եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 2 տոկոսով: Մեդվեդևը նշել է, որ չկա տնտեսության որևէ ոլորտ, որին պատժամիջոցները չվնասեին: Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի տնտեսական ցնցումներին, եթե արտաքին ճնշումը աճի, իսկ նավթի գինը պահպանի ցածր մակարդակը:

Նմանատիպ նյութեր