Գերմանիայում սկսվել է Օսվենցիմի 93-ամյա ՙհաշվապահի՚ դատավարությունը
Գերմանիայում սկսվել է դատավարությունը 93-ամյա Օսկար Գրենինգի նկատմամբ, որը հայտնի է Օսվենցիմի ՙհաշվապահ՚ մականվամբ: Համակենտրոնացման ճամբարում նա հսկում էր նորեկ կալանավորների ուղեբեռները և դրանցում հայտնաբերված թանկարժեք իրերն ուղարկում Բեռլին:
Դատավարությանը մասնակցում է մոտ 60 մարդ, այդ թվում` նախկին կալանավորներն ու նրանց բարեկամները:
BBC-ի տվյալներով, Գրենինգն ընդունել է 300 հազար կալանավորների մահվան բարոյական, սակայն ոչ իրավական մեղքը և ներողություն խնդրել:
Նա մեղադրվում է զանգվածային սպանությանը աջակցելու մեջ: 93-ամյա գերմանացուն սպառնում է 3 տարվա ազատազրկում: