211652_close_icon
views-count891 դիտում article-date 15:59 22-04-2015

Իրանը ողջունում է Եմենում ռմբակոծությունների դադարեցումը

Եմենում շիա հուսի ապստամբների դեմ օդային հարվածների դադարեցումը Թեհրանն անվանել է Սաուդյան Արաբիայի դրական որոշում: Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը նշել է, որ այս քայլին պետք է հաջորդեն բանակցություններն ու մարդասիրական օգնության տրամադրումը: Իր հերթին, Սաուդյան կոալիցիայի ղեկավարը հայտարարել է, որ այժմ կարևորագույն հարցը Եմենի հակամարտության քաղաքական լուծում գտնելն է: Նա չի բացառել հետագայում ռազմական ուժի կիրառումը: Եմենի նախագահ Մանսուր Հադին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի իշանություններին` իրադրությանը միջամտելու համար:

Նմանատիպ նյութեր