1247 դիտում
20:48 16-04-2015
Եմենում անդադար ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 597 մարդ, վիրավորվել՝ 1493-ը
Ապրիլի 16-ին Եմենի առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկագրություն, ըստ որի` երկրում «Վճռականության փոթորիկ» օպերացիայի շրջանակներում իրականացվող անդադար ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 597 մարդ, վիրավորվել՝ 1493-ը: Ընդ որում` զոհվածների մեջ 95-ը երեխա են, 60-ը՝ կանայք:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հաղորդագրության մեջ նշվում է, որ «երկրի բժշկական հաստատությունները գտնվում են ծայր աստիճան կրիտիկական վիճակում՝ էլեկտրաէներգիայի խափանումների և դեղորայքի սակավության պատճառով»:
«Հոսպիտալները, հիվանդանոցները և ծննդատները շուտով ի վիճակի չեն լինի սպասարկել բնակչությանը՝ օդային և ծովային շրջափակման պատճառով: Եմենի առողջապահության նախարարությանը դիմում է ՄԱԿ գործակալություններին և մարդասիրական կազմակերպություններին կոչ անելով թույլ չտալ աղետ և շտապ բժշկական և պարենային օգնություն ցուցաբերել», - ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
15:34 10-04-2015
Եմենում երկու շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 200 երեխա. ևս 15 հազար մարդ վիրավորվել է
888 դիտում
15:59 22-04-2015
Իրանը ողջունում է Եմենում ռմբակոծությունների դադարեցումը
1039 դիտում
12:22 06-04-2015
Անցած 18 օրվա ընթացքում Եմենում 549 մարդ է զոհվել, 1707-ը` վիրավորվել
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են