211652_close_icon
views-count855 դիտում article-date 21:45 22-04-2015

Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից 2017-ից, Շոտլանդիան անկախության վերաբերյալ երկրորդ hանրաքվեն կանցկացնի

Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլ Սթերջենը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից 2017-ից, ապա Շոտլանդիան անկախության վերաբերյալ երկրորդ hանրաքվեն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, քաղաքական գործիչը հայտարարել է, որ դա կարող է ստիպել Էդինբուրգին լքել ԵՄ-ն իր կամքին հակառակ: Շոտլանդիայի անկախության հարցի վերաբերյալ քվեարկությունը կայացել է 2014 թ. սեպտեմբերի 18-ին: Հանրաքվեի մասնակիցների 55 %-ը կողմ է արտահայտվել Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին: Ըստ Նիկոլ Սթերջենի, այս պարագայում տեղի բնակիչները ողջ Շոտլանդիայով մեկ ցույցեր կբարձրացնեն, որպեսզի վերանայվի երկրի՝ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հարցը:

Նմանատիպ նյութեր