211652_close_icon
views-count3079 դիտում article-date 21:02 22-04-2015

Ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել. Վլադիիր Պուտինի ուղերձը հայերին

Ռուսաստանը դեմ է ցեղասպանության ցանկացած դրսևորմանը և կոչ է անում միջազգային հանրությանը դիմագրավել դրանց։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Դրանում մասնավորապես նշվում է. «Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է օբյեկտիվ ու հետևողական, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան՝ նման չարագործությունների կրկնություն երբեք և որևէ տեղ թույլ չտալու համար: Ապրիլի 24-ին նշվելու է «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի և ողբերգական իրադարձություններից մեկի»՝ Հայոց ցեղասպանության տարելիցը։ Հարյուր տարի անց մենք մեր գլուխներն ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև»։

Նմանատիպ նյութեր