211652_close_icon
views-count6947 դիտում article-date 23:39 15-06-2019

Պենզայում ազգային հողի վրա զանգվածային բախումներ են եղել ռուսների և գնչուների միջև. կա սպանված և բազմաթիվ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Պենզայի շրջանի Չեմոդանովկա գյուղում ազգային հողի վրա զանգվածային բախումներ են եղել տեղի բնակիչների և գնչուների միջև: Բախման և ծեծկռտուքի արդյունքում, որին հունիսի 13-ին մասնակցել էր մոտ 200 հոգի, զոհվել է տեղի բնակիչ, 33-ամյա Վլադիմիր Գրուշինը, և 4-ը վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Հաջորդ օրը մոտ 1,5 հազար մարդ գյուղական հավաքին մասնակցելուց հետո փակել են միջպետական «Ուրալ» մայրուղին: Այժմ ամբողջ շրջանում ոստիկանության և ներքին զորքերի խոշոր ուժեր են մտցրել, որպեսզի իրավիճակը վերահսկողոթյան տակ վերցնեն: Ընթանում են ձերբակալություններ, խուզարկություններ և քննչական այլ գործողություններ: Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, կոնֆլիկտը սկսվել է կենցաղային հողի վրա: Пенза live սոցիալական խմբում հունիսի 12-ին հաղորդագրություն էր տեղադրվել, որ գնչուների համայնքի ներկայացուցիները գյուղի բնակիչների աղջիկների հանդեպ սկսել են ոտնձգություն կատարել: «Գնչուները առվի մոտ փորձել են ռուս աղջկա բռնաբարել, ռուսներից մեկն այդ մասին իմացել է և գնացել նրանց հետ հարաբերություններ պարզելու: Գնչուները դանակներ, զենքեր, կացիններ են հանել, կրակել, հարվածել մեքենաների», գրել է հաղորդագրության հեղինակը: Հունիսի 13-ին գնչուների հետ կռվի ժամանակ ջարդել են Վլադիմիր Գրուշինի գլուխը, որից հետո ամբողջ գյուղը ոտքի է կանգնել: Ներկա պահին զանգվածային բախումներից հետո բաժիններ են բերման ենթարկվել 174 հոգի, նրանցից 3-ին ձերբակալել են: Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են այդ երեք հոգուն կալանավորելու կադրերը: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր