1370 դիտում
09:48 23-04-2015
Նվազել է Հայաստանի 21 առևտրային բանկերից 17-ի վարկային պորտֆելը. 168 ժամ
«168 ժամ»-ը գրում է. ««ՀՀ 21 առևտրային բանկերը հրապարակել են իրենց եռամսյակային հաշվետվությունները՝ 2015 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար:
Ինչպես երևում է բանկերի ներկայացրած տվյալներից, ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նվազել է: Բացարձակ մեծությամբ ամենից շատ նվազել են խոշորագույն բանկերի վարկային պորտֆելները:
Այսպես՝ Ամերիաբանկի վարկային պորտֆելը նվազել է 27.9 միլիարդ դրամով, ՎՏԲ Հայաստան բանկինը՝ 22.3 միլիարդ դրամով, НСВС բանկինը 10.9 միլիարդ դրամով: 21 առևտրային բանկերի վարկային պորտֆելն այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 2 տրիլիոն 61.2 միլիարդ դրամ:
Հունվարի 1-ի համեմատ՝ ընդամենը 3 ամսվա ընթացքում վարկային պորտֆելը՝ կրճատվել է ավելի քան 70 միլիարդ դրամով (շուրջ 150 միլիոն դոլար) կամ 3.3%-ով: Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 2.5%-ով:
Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունն աշխուժանում է՝ չնայած վարկավորման ծավալների կրճատմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
727 դիտում
15:06 21-03-2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
87604 դիտում
23:59 06-09-2020
Հայաստանի առաջատար բանկերից մեկի վարկային մասնագետին բերման են ենթարկել այգում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար
Այս բաժնից
895 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1171 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2452 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ