211652_close_icon
views-count1287 դիտում article-date 16:37 23-04-2015

23-ամյա երիտասարդը հորեղբոր որդու հետ «Կալիենտե» պարային ակումբին հարակից տարածքում դանակի գործադրմամբ խախտել է հասարարական կարգը

23-ամյա Վահե Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Կալիենտե» պարային ակումբի հարակից տարածքում մի խումբ անձանց` իր հորեղբոր որդի` 27-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանի հետ կատարել է խուլիգանություն, այն է` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով` անտեսելով առաջացած տարաձայնության՝ արդեն իսկ հարթված լինելու հանգամանքը: 27-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Կալիենտե» պարային ակումբի հարակից տարածքում, մի խումբ անձանց` իր հորեղբոր որդի Վահե Մարտիրոսյանի և քրեական գործի նախաքննությամբ ինքնությունները չպարզված երկու այլ անձանց հետ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, այն է` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6, 9-րդ կետերով եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր