926 դիտում
12:27 24-04-2015
Մենք չէինք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներից. DEMYC նախագահ
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի ապրիլի 24-ի հավաքի ընթացքում 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ քննարկեցին Հայոց ցեղասպանության թեման։
Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթության մեջ, անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելմանը։
Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն, ըստ միջազգային իրավունքի մինչև Ցեղասպանության կոնվենցիայի ընդունումը և դրանից հետո, անդրադարձավ ցեղասպանությանը՝ որպես սոցիալական ֆենոմենի և դրա արգելմանը միջազգային իրավունքում։ Պարոն Վարդանյանը խոսեց ցեղասպանության հայեցակարգի զարգացման, Ցեղասպանության կոնվենցիայի մշակման և ընդունման հիմնահարցերի մասին։ Եվ այս ամենը պարոն Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության դատապարտման, ճանաչման համատեքստում։
Վլադիմիր Վարդանյանը կարևորեց երիտասարդների տեղեկացվածությունը Հայոց ցեղասպանության մասին. «Համամարդկային համատեքստում տեղակացված լինելը մեծ նշանակություն ունի ընդհանուր կանխարգելման տեսանկյունից, իսկ իրավական համատեքստում ցեղասպանության հանցակազմի և դրա տարրերի իմացությունը կօժանդակի հետագայում քաղաքական և այլ հարցերով զբաղվող ակտիվ երիտասարդներին ճիշտ որակում տալ այս կամ այն արարքին։ Ցեղասպանության հանցակազմի հիմնահարցի իմացությունը և այդ հարցի շրջանակներում Հայոց ցեղասպանության փաստական հանգամանքների և դրա նկատմամբ կիրառելի միջազգային իրավունքի իմացությունը թույլ կտա մեզ ավելի հասկանալի և ընկալելի դառնալ եվրոպական համայնքի, եվրոպական կառույցների շրջանակներում»։
DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան նշեց, որ DEMYC-ը 50 տարվա ընթացքում բազմաթիվ ակցիաներ է անցկացրել, որոնք միտված են երիտասարդներին տեղեկացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի ուժի մասին։ Բնականաբար, DEMYC-ը չէր կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներից։ «Ճիշտ է, որ մենք այս օրերին այստեղ լինենք, և մեզ հետևող միլիոնավոր երիտասարդներ տեղեկանան այդ մասին։ Քանի որ մենք հետևորդներ ունենք ամբողջ Եվրոպայում և Միջին Արևելքում, սա նաև կոչ է, որպեսզի Թուրքիան և ԱՄՆ-ն նույնպես ընդունեն Ցեղասպանության փաստը»,- նշեց եվրոպական կազմակերպության նախագահը։
«Երիտասարդ Լիկուդ»-ի (Young Likud) անդամ, Իսրայելը ներկայացնող Մորան Փելեգը տեղեկացված է Հայոց ցեղասպանությունից։ Ասում է, որ գիտի՝ շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը։ Մորան Փելեգը նշում է, որ ցեղասպանությունը սարսափելի երևույթ է և պետք է ամեն ինչ արվի այն կանխարգելելու համար։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
2534 դիտում
23:04 20-02-2019
Մասիս Մայիլյանի հետ Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի քննարվել. Արցախի ԱԳՆ
4062 դիտում
15:55 16-09-2022
Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին
933 դիտում
16:53 13-03-2015
ԵՊՀ-ն անմասն չի մնալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից
Այս բաժնից
892 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
973 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1321 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ