Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարերում, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` անձրև:
Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում և Մեղրու սարերում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: