211652_close_icon
views-count1310 դիտում article-date 13:02 25-04-2015

Եմենում վերջին մեկ ամսում զոհվել է ավելի քան 550 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

ՄԱԿ-ի տվյալներով, Եմենում հակամարտության վերջին մեկ ամսում զոհվել է ավելի քան 550 խաղաղ բնակիչ, այդ թվում 31 կին և առնվազն 115 երեխա: Մարդիկ զոհվում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի շիա հուսի ապստամբների դիրքերին օդային հարվածների հետևանքով: Չորեքշաբթի Էր-Ռիադը հայտարարել էր հրադադարի մասին, սակայն մի քանի ժամ հետո վերսկսել ռմբակոծությունները:

Նմանատիպ նյութեր