211652_close_icon
views-count2968 դիտում article-date 23:23 25-05-2016

Եմենում ավիահարվածի հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել

Եմենի հարավում` Լահջ նահանգում, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային ուժերի հարվածի հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն: Աղբյուրի պնդմամբ` բոլոր 11 զոհվածները մեկ ընտանիքի անդմաներ են եղել, ովքեր այդ պահին գտնվել են իրենց տանը: Նշվում է, որ զոհվածների մեջ կա 4 երեխա: Նշենք, որ Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը շիա շարժման ապստամբների և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի բանակի զորքերի միջև:

Նմանատիպ նյութեր