211652_close_icon
views-count1806 դիտում article-date 22:47 25-04-2015

2050-ին աշխարհում մուսուլմանների թիվը գրեթե կհավասարվի քրիստոնյաների թվին. Pew Research Center

Համաձայն «Pew Research Center» վերլուծական կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքների, ապագայում աշխարհում աթեիստների, ագնոստիկների և իրենց որևէ կրոնի հետ չնույնացնող մարդկանց թիվը կնվազի: Ինչպես տեղեկացնում է «bbc.co.uk»-ն, ըստ կենտրոնի հրապարակած տվյալների, առաջիկա 40 տարում քրիստոնեությունը կմնա ամենաբազմամարդ կրոնական խումբը, սակայն իսլամը կաճի ավելի արագ, քան մյուս հիմնական կրոնները: Վերլուծաբանները վստահեցնում են, որ 2050-ին աշխարհում մուսուլմանների թիվը գրեթե կհավասարվի քրիստոնյաների թվին: Մասնավորապես, Եվրոպայում իսլամի կողմնակիցները կկազմեն ամբողջ բնակչության 10 տոկոսը՝ այն դեպքում, երբ 2010-ին նրանք 5.9 տոկոս էին:

Նմանատիպ նյութեր