65872 դիտում
16:31 25-04-2015
Վթար-վրաերթ՝ Երևանի կենտրոնում. Mercedes-ը բախվել է կայանված Toyota-ին, Toyota-ն էլ վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 25-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Երևան» հյուրանոցի դիմաց, Mercedes մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մարտիրոսյանը բախվել է ճանապարհին կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել մոտ 20 տարեկան մի աղջկա, ով սեղմվել է նույն հատվածում կայանված Range Rover մակնիշի 888 ՕQ 88 համարանիշի ավտոմեքենայի արանքում:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ վարորդի հետ, և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վրա բացակայում են համարանիշները և տեխնիկական անձնագիրը և նա մեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել նույն վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի սեփականատիրոջ և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորին առաջինը քաղաքացիների հետ տեղում բժշկական օգնություն է ցուցաբերել բժիշկ Արա Բաբլոյանի տղան: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են ավտոմեքենայից առաջացած գազի արտահոսքը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+