986 դիտում
18:00 25-04-2015
Երևանի ու Ամմանի քաղաքապետերը մայրաքաղաքում ձիթենի են տնկել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին 140-ամյա ձիթենի են տնկել Երևանի պատմության թանգարանի հարևանությամբ: Ամմանի քաղաքապետը նկատել է, որ այս ձիթենին քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ընդունած Հայաստանի համար առանձնահատուկ խորհուրդ ունի, քանի որ բերված է Քրիստոսի մկրտավայրը դարձած Հորդանան գետի ափից: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ձիթենին կդառնա Երևանի ու Ամմանի միջև հաստատված համագործակցության յուրօրինակ խորհրդանիշ:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Աքել Բիլթաջին շրջել է նաև Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, ծանոթացել «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ներկայացված ցուցանմուշներին: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բացված այս ցուցահանդեսի նպատակը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն է, այդ թվում փախստականների համար ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում:
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
22:59 09-10-2015
Երևանի և Ամմանի միջև շարունակվում է փոխգործակցությունը
3100 դիտում
16:38 19-07-2017
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Ամմանի ամառային փառատոնին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2293 դիտում
14:48 21-10-2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ
Այս բաժնից
670 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
898 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
676 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»