2085 դիտում
21:02 26-04-2015
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մոմավառություն՝ Ֆրանսիայի Լեմոնժ քաղաքում. ֆոտոշարք
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանն ուղևորվել է Լեմոնժի եկեղեցի՝ տեղի հայության հետ կազմակերպելու և մասնակցելու ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մոմավառությանը:
«Այսօր ողջ աշխարհի հայացքը բևեռված է հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկին` հայոց ցեղասպանությանը: Հարց, որը իր ետևում թողել է ոչ ավել ոչ պակաս հարյուր տարի, սակայն մարդկային մեծագույն հանցագործությունները, ի ուրախություն մեզ, վաղեմության ժամկետներ չունեն, հետևաբար հայ ժողովրդի արդար պահանջը, երբ էլ որ լինի պետք է ունենա իր արդար լուծումը: Քաղաքակիրթ աշխարհին պատվաբեր չի անտարբեր լինել 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործած ահասարսուռ հանցագործության նկատմամբ: Հենց պետությունների անտարբերությունն էլ հանգեցրեց հետագա շատ հանցագործությունների, որոնց մեծ մասը, ցավոք սրտի, չեն դատապարտվում առ այսօր` հետապնդեդելով զուտ նեղ պետական ու քաղաքական շահեր` զանց առնելով մարդու և մարդու իրավուների նկատմամբ ոտնձգությունները: Լռելով ու անտարբեր մնալով մենք առաջին հերթին հանցանք ենք գործում ճշմարտության ու արդարության նկատմամբ, որոնք համարվում են բացարձակ արժեքներ:
Մեզնից յուրաքանչյուրը, ուր էլ որ լինի, իր արյան կանչով պարտավորված մեկ մոմ վառելու և աղոթելու միլիոն ու կես անմեղ զոհերի հոգու հանգստության համար: 20- դարասկիզբը օսմանյան կայսրությունը իր պատմությունը հեղեղեց անմեղ զոհերի արյամբ գործելով Հայոց ցեղասպանությունը և համոզված եղեք, որ մի օր իրենք խեղդվելու են իրենց իսկ ձեռքով թափված հայոց արյան մեջ, որովհետև մենք հիշում ենք ու պահանջում .....
Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք անմեղ զոհերի հիշատակը»,- իր ելույթում նշել է Ա. Այվազյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
13:55 21-04-2022
Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
1372 դիտում
18:13 13-11-2015
Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին