211652_close_icon
views-count990 դիտում article-date 11:12 27-04-2015

«Ընդդեմ Ցեղասպանության» և «Ցեղասպանության զոհերի հետ զորակցության» անդամները զորակցություն են հայտնել Արցախի ժողովրդին

Ապրիլի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ Ցեղասպանության» և «Ցեղասպանության զոհերի հետ զորակցություն» կազմակերպությունների ազգությամբ թուրք, քուրդ, զազա, ալևվի և չերքեզ մի խումբ անդամներին։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է այդ կազմակերպությունների գործունեությունը՝ ուղղված համամարդկային արժեքների պաշտպանմանը և ողջունել նրանց անդամների սկզբունքային դիրքորոշումը՝ ճանաչելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր ներդրում է հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Կազմակերպությունների անդամները զորակցություն են հայտնել Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին և պատրաստակամություն հայտնել իրենց ներդրումն ունենալ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում և Արցախի մասին միջազգային հանրությանը իրազեկման հարցում։ Հյուրերը նույն օրն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաև ծաղկեպսակ դրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նորաբաց զանգակատուն-հուշակոթողին։

Նմանատիպ նյութեր