19206 դիտում
15:44 27-04-2015
Երևանի ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին երիտասարդ դռռիկասիրահարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 27-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները օպերատիվ տվյալներ իրացնելով ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BMW մակնիշի 91 RN 999 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը ավտոմեքենայի վրա անօրինական տեղադրել է գերհզոր ձայնային (դռռիկներ) ազդանշան:
Նշված արարքի համար օրինախախտման հեղինակները ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100 000-ից 200 000 դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին չտարվել դռռիկամանիայով և իրենց մեքենաների վրա չտեղադրեն գերհզոր ձայնային ազդանշան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+