1019 դիտում
22:31 27-04-2015
Եգիպտոսում ուղիղ հեռարձակվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագը. լուսանկարներ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի արտոնմամբ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ն ս. պատարագ մատուցեց: Նա Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ Հայաստան էր ժամանել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով:
Թևադրոս Բ պատրիարքն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում գտնվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին, Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևորականներին:
Հավարտ ս. պատարագի Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն իրեն ուղեկցող հոգևորականների հետ աղոթեց նաև եկեղեցուն կից ս. Անանիայի մատուռում:
Ապրիլի 21-ից չորս օր շարունակ ս. Անանիայի մատուռում Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևորականները մատուցել են ս. պատարագ, որոնց մասնակցում էին հայաստանաբնակ հայեր, սիրիահայեր, արաբախոս քրիստոնյաներ, եգիպտացիներ: Եգիպտոսի CTV Channel TV հեռուսատաընկերությունը ուղիղ եթեր էր հեռարձակում ս. Պատարագը, հայտնում է
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
19:21 13-05-2023
Վաղը Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
1380 դիտում
20:12 24-03-2015
Մայրերին նվիրված միջոցառում` Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում. լուսանկարներ
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
679 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը