211652_close_icon
views-count3168 դիտում article-date 11:52 28-04-2015

Պուտինը տեղյակ է իր հասցեին Էրդողանի հնչեցրած քննադատության մասին. Վ. Պեսկով

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է պահվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից իր հասցեին արված քննադատությունների մասին, հաղորդում է Ria Novosti-ն: «Անշուշտ, նախագահին տեղեկացվել է այդ մասին»,-ասել է Պեսկովը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Էրդողանի քննադատական հայտարարություները կարող են ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա, Պեսկովը պատասխանել է. «Մենք արդեն ասել ենք, որ հույս ունենք, որ մեր բազմամյա համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար և որ այդ հարաբերությունները կշարունակեն նույնկերպ զարգանալ, ինչպես մինչ օրս են»: Հիշեցնենք, որ Պուտինը ապրիլի 24-ին իր ելույթում օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ նշելով, որ այն մարդկության պատմության ամենաողբերգական ու դրամատիկ իրադարձություններից մեկն է եղել: Դրան հետևել էր Էրդողանի արձագանքը, որի ժամանակ նա ասել էր, թե Պուտինի ելույթը հիասթափեցրել է իրեն:

Նմանատիպ նյութեր