211652_close_icon
views-count2075 դիտում article-date 01:11 29-04-2015

«Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը շարունակվում է. ֆոտոշարք

«Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակում Jka Armenia ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը , նախագծի մասնակից Սևակ Մխիթարյանը ապրիլի 27 -ից մայիսի 3 կմասնակցեն Հունաստանի Աթենք քաքաքում անցկացվող միջազգային սեմինարին՝ նվիրված հաշմանդամների կողմից կարատեի մարտարվեստին տիրապետելու խնդրին: Սեմինարի առաջին օրը Հայաստանը ներկայացնող մասնակիցը հանդես է եկել ցուցադրական ելույթով: «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագիծը մեկնարկել է երկու ամիս առաջ,որին մասնակցում են հաշմանդամություն ունեցող մարդիկ ,ովքեր հնարավորություն են ստացել զբաղվել մարտարվեստով, տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների: Հայաստանը միջազգային սեմինարին մասնակցում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Jka Armenia ասոցիացիայի աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր