892 դիտում
15:18 29-04-2015
Ռուսաստանում արգելվել է Նավալնիի կուսակցության գործունեությունը
ՌԴ Արդարադատության նախարարությունը չեղյալ է հայտարարել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ղեկավարած «Առաջընթաց» կուսակցության գրանցումը, որը վերջերս ստեղծել էր կոալիցիա 6 այլ կուսակցությունների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախարարությունում գտել են, որ կուսակցությունը չափազանց ուշ է գրանցման հայտ ներկայացրել:
Ըստ Ռուսաստանի օրենսդրության՝ կուսակցությունը պարտավոր է իր մասնաճյուղերի առնվազն կեսը 6 ամսում գրանցել երկրի տարբեր հատվածներում, որից հետո միայն կարող է հայտ ներկայացնել նախարարություն:
Անձամբ Նավալնին իր բլոգում գրել է, որ հանգիստ է վերաբերվում նախարարության որոշմանը, սակայն բողոքարկելու է որոշումը ընդհուպ մինչև Եվրադատարան:
Նմանատիպ նյութեր
2288 դիտում
14:09 31-01-2021
Ռուսաստանում կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում ի աջակցություն Նավալնիի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
886 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1345 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
916 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել