211652_close_icon
views-count1167 դիտում article-date 16:15 29-04-2015

Կրկնվող պատմություններ՝ դեպի կործանում

Օրերս ոստիկանության ծառայողները Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռոբերտ Ս.-ին և 1984 թ. ծնված Խաչատուր Ս.-ին: Պարզվել է, որ գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները նշված հասցեի մոտ նկատելով նրանց՝ մոտեցել են: Խաչատուր Ս.-ն անմիջապես գետին է նետել 4 կաթոցիչ, որը հետագայում ոստիկանների պահանջով ներկայացրել է, իսկ Ռոբերտ Ս.-ն տաբատի գրպանից ներկայացրել է 3.9 գ դեղնականաչավուն զանգված՝ թղթի մեջ փաթեթավորված: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [b]Ոստիկանությունը մշտապես և շարունակական պայքար է մղում թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մեր երկրում կանխելու-նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Այդ պայքարի արդյունքների մասին կարող են փաստել նաեւ ցուցանիշները: Բայց որքան էլ ցավալի է, չարիքի ճիրաններում օրեցօր նորանոր մարդիկ են հայտնվում՝ երիտասարդներ՝ վտանգելով իրենց առողջությունն ու կործանելով ապագան: Վերը նշված դեպքից ավելի քան երկու ամիս առաջ՝ այս տարվա փետրվարի կեսերին, նույն վայրում համանման մի դեպք է արձանագրվել, ինչի մասին տեղեկացրել էինք: Նորից ներկայացնելով դեպքը՝ ուզում ենք այդ ճահճում նոր-նոր հայտնված մարդկանց մեկ անգամ ևս սթափության կոչ հնչեցնել՝ հետ կանգնել վնասակար ուղուց, որովհետև պատմությունները կրկնվում են, իսկ դրանց վերջնականգառը կործանումն է:[/b] Ոստիկաններին տեսնելով՝ թմրամիջոցը գցել է ձեռքից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Չարենցի փողոցի թիվ 1/3 հասցեի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1996 թ. ծնված Գոռ Ա.-ին և 1982 թ. ծնված Եգոր Մ.-ին: Պարզվել է, որ գիշերը, ժամը 03.30-ին, Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ Գոռ Ա.-ն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ գետին է գցել ինչ-որ բան, այնուհետև ոստիկանների պահանջով վերցրել և ներկայացրել է մեկ կաթոցիչ և թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր