211652_close_icon
views-count1118 դիտում article-date 22:05 29-04-2015

Հունաստանի կառավարությունը կպատրաստի օրենսդրական նախաձեռնություն` արտասահմանում հույների ներդրումները կամավոր բացահայտելու վերաբերյալ

Հունաստանի կառավարությունը մշակում է օրինագիծ Շվեյցարիայում հույների ներդրումների և հարկային վճարումների մասին տեղեկատվությունը կամավոր բացահայտելու մասին: Ինչպես հայտնում է baltinfo.ru-ն, այս մասին հայտարարել են Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը և կոռուպցիայի դեմ պայքարի պետնախարար Պանայոտիս Նիկոլուդիսը: Համապատասխան հայտարարությունը նրանք արել են Շվեյցարիայի ֆինանսների նախարարության պատվիրակության հետ բանակցություններից հետո: «Հունաստանի կառավարությունը կպատրաստի օրենսդրական նախաձեռնություն, որը կվերաբերի հույների կողմից արտասահմանում իրենց ներդրումների կամավոր բացահայտմանը: Օրենսդրական ամբողջ գործընթացի ընթացքում հունական կառավարությունը մշտապես կապի մեջ կգտնվի Շվեյցարիայի մեր գործընկերների հետ, այնպես որ՝ խորհրդարանում օրինագծի հավանության արժանանալուց և ընդունումից անմիջապես հետո կարող է ստորագրվել և կենսագործվել երկու երկրների միջև քաղաքական հռչակագիրը», - ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր