211652_close_icon
views-count1436 դիտում article-date 22:26 29-04-2015

Հոլիվուդի ամենաանզուգական դերասաանուհիներից Ումա Թուրմանը նշում է 45-ամյակը

Իր 27-ամյա կինոկարիերայի ընթացքում հնարավոր բոլոր ժանրերում նկարահանվել հասցրած Հոլիվուդի ամենաանզուգական դերասաանուհիներից մեկը՝ Ումա Թուրմանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։ Դերասանուհին, ըստ վերջին շրջանում տարածված խոսակցությունների, այժմ պատրաստվում է «Սպանել Բիլին» ֆիլմի 3-րդ մասի նկարահանումներին։ Հիշեցնենք, որ 27-ամյա կինոկարիերան Թուրմանը սկսել է «Հենրի և Ջուն» էրոտիկ դրամայով, այնուհետև նկարահանվել է «Վտանգավոր կապերում», «Բէթմեր և Ռոբին», «Վրիժառուներ», «Կատաղած շունը և Գլորիան», «Քրեական ընթերցվածք», «Գատտակա», «Վաթել», «Պատմական կուրություն», «Սպանել Բիլին», «Սպանել Բիլին- 2» և այլ հայտնի ֆիլմերում:

Նմանատիպ նյութեր