211652_close_icon
views-count576 դիտում article-date 11:23 30-04-2015

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ, ջերմորեն շնորհավորում եմ Ջազի միջազգային օրվա առթիվ: Գաղտնիք չէ, որ երաժշտարվեստի այս տեսակն առանձնակի է գնահատված մեզանում և դա, իմ խորին համոզմամբ, նաև հայկական ջազի տաղանդավոր ներկայացուցիչների, կոմպոզիտորների ու կատարողների շնորհիվ է: Ու հատկանշական է, որ մեր ջազմենները, գնահատված լինելով նաև աշխարհում, մեր երկրին բերել են ջազային արվեստի կայացած հիմքեր ունեցող երկրի պատվաբեր համբավ, Երևանին էլ՝ ջազի տարածաշրջանային կենտրոնի համարում: Նաև սրանով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի է, ինչ Երևանում մենք առանձնակի նշում ենք Ջազի միջազգային օրը, որն ինքնատիպ տոնախմբության է վերածվում: Ընդ որում, արդեն ավանդական դարձած Ջազի տոնը սիրվել ու գնահատվում է ոչ միայն մայրաքաղաքի բնակչության, այլև մեր քաղաքի հյուրերի կողմից: Մեկ անգամ ևս շնորհավորելով գեղեցիկ ու ինքնատիպ այս տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ ու վերելք և, անշուշտ, նորանոր ձեռքբերումներ»:

Նմանատիպ նյութեր