211652_close_icon
views-count965 դիտում article-date 12:27 30-04-2015

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ֆինանսների նախարարություն մամլո ծառայությունից: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 375 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 925 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 450 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 327 511 691 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4076 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4900 տոկոս: Աճուրդին մասնակցել է 6 գործակալ:

Նմանատիպ նյութեր