211652_close_icon
views-count733 դիտում article-date 14:24 30-04-2015

Ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվեց բաց դաս

Օրերս ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը նամակ-շնորհակալագիր է ստացել Երևանի Ն. Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցից: Այնտեղ մասնավորապես ասված էր. «Հարգելի պարոն Երիցյան, ապրիլի 4-ին Ն. Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները փոխտնօրեն Գ. Գրիգորյանի հետ այցելեցին ՏԿԱԻ նախարարություն և ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացրին ինտերակտիվ մեթոդներով հագեցած ու բովանդակալից դաս: Յուրաքանչյուր աշակերտի հարցադրում ստացավ բովանդակալից և բավարարող պատասխան: Աշակերտները մեկ ակադեմիական դասի ընթացքում ձեռք բերեցին կյանքի համար շատ կարևոր ու դժվար իրավիճակներում դրսևորվելու հմտություններ: Շնորհակալ ենք, որ մեր աշակերտներին հնարավորություն ընձեռեցիք գտնվելու մի վայրում, որտեղ ոչ բոլորին է հաջողվում լինել: Նրանք ականատես եղան այն դժվար աշխատանքի կազմակերպմանն ու իրագործմանը, որը Ձեր գլխավորությամբ իրականացնում են նախարարության աշխատակիցները»:

Նմանատիպ նյութեր